Աղբիւր՝ www.hyeli.com

 

Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը դարձել է առաջին թուրք բարձրաստիճան պաշտօնեան, ով հայկական Անիի հետ կապւած արտասանել է “հայ” բառը, գրում է News.am-ը:

Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը յայտնել է, թէ իրենք ջանքեր են գործադրում, որպէսզի “1001 եկեղեցիների” քաղաք Անին մինչեւ 2016 թւականը մտնի “Իւնէսքօ”-ի համաշխարհային մշակութային ժառանգութեան ցանկ:

Օմեր Չելիքը նշել է, թէ հայ ժողովուրդն այս հողերում համաշխարհային ժառանգութիւն թողած մի շարք ժողովուրդներից մէկն է: “Եւ պատմական Անի քաղաքը հայերի հետքերը մեզ փոխանցող մի կարեւոր ժառանգութիւն է: Մենք էլ այդ ժառանգութիւնը մեր հողերում գտնւող ցանկացած ժառանգութեան պէս պատրաստում ենք փոխանցել գալիք սերունդներին:

Այս հողերում հայկական մշակոյթի հետքերի շարունակութիւնը մեր մշակութային հարստութեան ապացոյցն է: Փրկչի եկեղեցու եւ Մրենի տաճարի վերանորոգման աշխատանքներին Հայաստանից մասնագէտներ են մասնակցելու”,- ասել է Թուրքիայի մշակոյթի եւ տուրիզմի նախարար Օմեր Չելիքը:

Անիում կանգուն մնացած հայկական շինութիւնների դիմաց տեղադրւած ցուցանակների վրայ չկայ “հայ” կամ “Հայաստան” գրութիւնը: