Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սիրիայի ապստամբներն արգելւած քիմիական նիւթ են գործի դրել Հալեպի հայաշատ թաղամասում: «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պողիկեանը «Երկիրն այսօր»-ին հաղորդել է, որ զինեալները Նոր Գյուղում տների վրայ Նաբալմ նիւթով լցւած տակառներ են նետել, ինչի հետեւանքով ամբողջովին հրկիզւել է եօթ բնակարան, միւսներում հրդեհը մարել են Նոր Գյուղի ակումբի երիտասարդները, իսկ բնակիչներին տարհանել են:

Յիշեցնենք, որ երէկ էլ երկու հայ էր վիրաւորւել: Աւելացնեմ նաեւ, որ Նաբալմը դիւրավառ հեղուկ է, որի գործադրումը դեռեւս 1980 թւականին Մ.Ա.Կ.-ը որակել է պատերազմի յանցագործութիւն եւ արգելել դրա կիրառումը: