Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«ԱԼԻՔ» - Երէկ երեկոյեան իրենց աւարտին հասան 46-րդ շրջանի Իրանի Համահայկական խաղերը, որոնք նւիրւած էին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 70-ամեակին: Այս շրջանի խաղերին մասնակցել էին աւելի քան 900 մարզիկ-մարզուհիներ, որոնք 10 օրերի ընթացքում մրցակցեցին 8 մարզաձեւերի շրջագծում:

Խաղերի փակման օրը տեղի ունեցաւ աղջկանց երիտասարդական եւ տղայոց երիտասարդական ու երէց բասկետբոլի 3-րդ, 4-րդ եւ առաջին, երկրորդ տեղերի համար մրցակցութիւնը, նաեւ ֆուտբոլի եզրափակիչ մրցութիւնը:

Իւրաքանչիւր մրցոյթի աւարտին տեղի էր ունենում մեդալաբաշխման արարողութիւն: Խաղերի աւարտին Կազմակերպիչ յանձնախմբի փոխնախագահ Անահիտ Նազարեանը յայտարարեց խաղերի փակումը՝ ցանկանալով է՛լ աւելի աշխոյժ մասնակցութիւն 47-րդ շրջանի խաղերին եւ մարեց 46-րդ շրջանի Համահայկական խաղերի ջահը: