Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Իրանի 46-րդ շրջանի Համահայկական խաղերի ջահը օրհնւեց ուրբաթ, սեպտեմբերի 5-ին, առաւօտեան ժամը 11:30-ին, Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի ձեռամբ եւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի համագործակցութեամբ: Սեպտեմբերի 10-ին մեկնարկող Համահայկական խաղերը նւիրւած են Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադրման եւ գործունէութեան 70-ամեակին:

46-րդ շրջանի Համահայկական խաղերի ջահակիրներն էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի հիմնադիր անդամներ՝ Յասմիկ Յարութիւնեանը (Թումանեան) եւ Աշոտ Ստեփանեանը:

Օրւայ ջահակիրների խմբում էին նաեւ Իրանի բասկետբոլի ազգային հաւաքականի աղջկանց խմբի մարզուհիներ՝ Թինա Իսայեան, Նարինէ Արտաշէսեան, Այրին Արթունեան, Վանայ Մուսախանեան եւ Վանէ Խեչումեան, տղայոց բասկետբոլի երիտասարդական հաւաքականի մարզիկներ՝ Արմի Նազարեանը 140906a06aեւ Դրօ Տէր-Ղուկասեանը ու նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ամենակրտսեր մարզիկներ՝ Գէորգ Յարութիւնեանը, Սերւին Շախդարեանը եւ Արգէն Մինասեանը եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան գայլիկ եւ արծւիկներ՝ թւով 8 հոգի:

Նշենք, որ ջահի օրհնութիւնից յետոյ՝ Ս. Աստւածածին եկեղեցու խորհուրդը կազմակերպել էր հիւրասիրութիւն:

Ջահը օրհնւելուց յետոյ հեծանւավազքի ազգային հաւաքականի անդամ Նարբէյ Հախվերդեանի միջոցով այն փոխադրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղի՝ որպէս կազմակերպութեան գործունէութեան նախահիմք:

140906a06bՋահի օրհնութեան արարողութեանը ներկայ էին՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամները, 70-ամեակի յանձնախումբը, Մարզական միութեան վարչութիւնը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներ, Կազմակերպիչ յանձնախմբի անդամները, վետերան մարզիկներ եւ մարզասէր հասարակութիւն:

Կենտրոնատեղիում եւս մարզասէր հասարակութեան համար կազմակերպւել էր ընդունելութիւն:

Կենտրոնատեղիից ջահը փոխադրւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռ, որտեղ կը պահպանւի մինչեւ 46-րդ շրջանի Համահայկական խաղերի բացման օրը՝ չորեքշաբթի, սեպտ. 10-ին, երեկոյեան ժամը 8-ին, «Արարատ» մարզաւանում: