Աղբիւր՝ www.asbarez.com

 

Քեսապին յատկացւած օժանդակութիւններն սկսւել են բաժանւել բնակիչներին: «Արմէնփրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում այս մասին յայտնել է քեսապահայ Կարօ Մանճիկեանը՝ աւելացնելով, որ առաջին նպաստները տրամադրւելու են տների վերանորոգութեան տարբեր աշխատանքներին:

Յաջորդ օժանդակութիւնը կը յատկացւի գիւղատնտեսութեան, արհեստանոցների վերականգնման, անհրաժեշտ սարքաւորումներ գնելու համար: Կարօ Մանճիկեանի համաձայն՝ առաջին օժանդակութիւնը, որ բաժանւում է բնակիչներին, տրամադրւել է Հայ յեղափոխական դաշնակցութեան կողմից: «Այսպէս հերթականութեամբ բոլոր օգնութիւնները կը յատկացւել քեսապցիներին, եւ կեանքն աստիճանաբար բնականոն հունով կընթանայ»,- նշել է Մանճիկեանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ Սիրիայի Կարմիր մահիկ կազմակերպութիւնը բնակիչներին կենցաղային իրեր է տրամադրել: Անհրաժեշտ իրեր պարունակող փոքր կապոցների օգնութիւն է տրամադրւել նաեւ յոյն ուղղափառ եկեղեցու կողմից:

Կանայք շարունակում են մաքրութեան աշխատանքներ կատարել բնարականներում: Բերքի մասին խօսելով՝ Մանճիկեանը նշել է, որ այս տարւայ խնձորի բերքը լաւ է: Այդ հանգամանքը մխիթարական է բնակիչների համար: