Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթիւնի զոհերի յիշատակին, Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատանը բացւել էր Սգոյ մատեան:
Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը օգոստոսի 21-ին այցելել է Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատուն եւ գրառում կատարել Սգոյ մատեանում: Իր գրառման մէջ պատգամաւորը վշտակցել է զոհւածների հարազատներին, Հայաստանի ժողովրդին, կառավարութեանը, դեսպանութեանը եւ դիւանագիտական անձնակազմին: Տեղեկացնում է alikonline.ir-ը։