Աղբիւր՝ www.alikonline.ir

 

«Nouvelles d'Armenie» թերթի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ երգիչ, Շւէյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնաւուրը մեկնաբանել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի արած յայտարարութիւնը:

Ազնաւուրը նկատել է, որ Էրդողանի այդ յայտարարութիւնում բացակայում են թէ՛ ներողութիւն խնդրելը, թէ՛ 1915 թւականին Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչումը:

Ազնաւուրի կարծիքով՝ իր յայտարարութեամբ Էրդողանը ցանկացել է ցոյց տալ, որ, իբրեւ թէ, հանդիսանում է քաղաքական բաց գործիչ, սակայն իրականում նա ոչ մի խօսք չի ասել 1915-1917 թւականներին 1.5 միլիոն հայերի սպանւելու մասին: