Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ներկայացնում ենք Ա.Մ.Ն. նախագահ Բարաք Օբամայի ելոյթը`  հատւածաբար:

«Այսօր մենք յիշում ենք Մեծ եղեռնը եւ յարգում 20-րդ դարի վայրագութիւնների զոհերի յիշատակը: Մենք վերյիշում ենք, թէ 99 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, երբ 1.5 միլիոն հայեր կոտորւել եւ դատապարտւել են մահւան Օսմանեան կայսրութեան վերջին շրջանում, եւ սգում ենք բոլոր կորած կեանքերի ու տառապեալ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար: Մենք միանում ենք Ա.Մ.Ն.-ի եւ ամբողջ աշխարհի միլիոնաւոր մարդկանց հանդիսաւոր արարողութեանը: Այս կերպ մենք յիշեցնում ենք մեզ մեր ընդհանուր պարտաւորութիւնները, որպէսզի  մարդկային պատմութեան նման մութ հատորները երբէք չկրկնւեն:

Մենք պարծանքով ենզ յիշում նաեւ մարդասիրական ջանքերը, որոնք գործադրւեցին Ամերիկեան կոմիտէի կողմից Սիրիայի եւ հայերի համար, որը ֆինանսաւորւել էր ամերիկացիների կողմից՝ փրկելով բազմաթիւ հայերի եւ մնացած այլ համայնքների, ովքեր տեղահանւել են 1915 թւականին»:

Յիշեցնենք, որ օրերս Հ.Հ.-ում Ա.Մ.Ն. դեսպանը յայտարարել էր, թէ Ա.Մ.Ն.-ի նախագահի ապրիլքսանչորսեան ուղերձը «շատ ուժեղ յայտարարություն կը լինի»: