Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումից ժամեր առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:   Դաւութօղլուն իր մտահոգութիւնն է յայտնել Քերիին՝  նշելով. «Ապրիլ 24-ի նախօրէին լոբբիստները սկսում են ակտիւանալ, ինչը անհանգստութիւն է պատճառում Թուրքիային: Հնարաւոր է լարւածութիւն առաջանայ: Ակնկալում ենք, որ ԱՄՆ ղեկավարութիւնը մեզ նեղ դրութեան մէջ գցող վերաբերմունք չի ցուցաբերի»: