Աղբիւր՝ www.mindiaspora.am

 

Ապրիլի 5-ին, Բրիւսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ Հ.Հ. սփիւռքի նախարարութեան կազմակերպած «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումները համակարգող, Եւրոպայում գործող տարածաշրջանային յանձնախմբերի ղեկավարների եւ ներկայացուցիչների հաւաք-հանդիպումը, որին Հայաստանի հանրապետութիւնից մասնակցում էին Հ.Հ. նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը, Հ.Հ. սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը, Հ.Հ. մշակոյթի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Պօղոսեանը, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը:

Եւրոպական երկրների՝ Աւստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատւիայի, Լեհաստանի, Լիտւայի, Կիպրոսի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շւեդիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի հայ համայնքներից մասնակցեցին 45 ներկայացուցիչներ: Հաւաք-հանդիպմանը մասնակցեցին Նիդեռլանդների թագաւորութիւնում Հ.Հ. դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը, Գերմանիայում Հ.Հ. դեսպան Վահան Յովհաննիսեանը, Ռումինիայում Հ.Հ. դեսպան Համլետ Գասպարեանը, Աւստրիայում Հ.Հ. դեսպան Արման Կիրակոսեանը, Բելգիայի թագաւորութիւնում Հ.Հ. դեսպան Աւետ Ադոնցը, հոգեւոր առաջնորդներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Հ. Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանը, ելոյթ ունեցան Հ.Հ. Սփիւռքի նախարարի պաշտօնակատար Հրանուշ Յակոբեանը եւ մշակոյթի նախարարի պաշտօնակատար Յասմիկ Պօղոսեանը, Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը, որից յետոյ յանձնախմբերի ներկայացուցիչները եւ Հ.Հ. դեսպանները ներկայացրին յանձնախմբերի կողմից իրականացւած աշխատանքները եւ նախատեսւող ձեռնարկները: Վերջում տեղի ունեցաւ հարց ու պատասխան եւ քննարկում: