Աղբիւր՝ www.yerkir.am
Ա.Մ.Ն.-ի Սենատը 1915 թւականի Հայոց ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նոր օրինագիծ է ներկայացրել:
Ըստ Haberler-ի՝ օրինագիծը ներկայացրել են հայկական լոբբիի կողմնակիցներ` Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական սենատոր Մարկ Կիրկը: Նրանք կոչ են անում Ա.Մ.Ն.-ի նախագահին՝ 1915 թւականի իրադարձութիւնները որակել որպէս ցեղասպանութիւն:
Օրինագծում տեղ են գտնում հետեւեալ տողերը. «Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ճշմարտութիւնները Թուրքիայի հանրապետութեան կողմից ճանաչւելու, հայ-թուրքական յարաբերութիւնների արդար, կառուցողական, կայուն և տեւական լինելու ուղղութեամբ աշխատանքներ պէտք է տարւեն»: