Աղբիւր՝ www.hyeli.com
Իրանի Արտաքին գործերի նախարար՝ Մոհամմադ Ջաւադ Զարիֆը, ուրբաթ, մարտի 14-ին, մեկնել է Թուրքիա՝ Իրան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:
Հանդիպումը տեղի է ունեցել Վան քաղաքում, որտեղ երեք երկրների Արտաքին գործերի նախարարներ Զարիֆը, Դաւուդօղլուն եւ Մամեդյարովը քննարկել են երեք հարեւան երկրների տարբեր ոլորտներում համագործակցութիւնն ընդլայնելու մասին հարցերը:
Ըստ լրատւամիջոցներում տարածւած լուրի եւ լուսանկարների, երեք նախարարները նաեւ զբօսնել են Վանայ լճի ափին:
Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆը բաւականին աշխոյժ ֆէյսբուքի էջ ունի: Հայկական հողերում հանդիպելու եւ լուսանկարւելուց բացի, լաւ կլինի պարոն նախարարին յիշեցնել այդ հողերի պատմութեան մասին, դրանց տակ ննջող կամ այդտեղից հեռացած հայերի ու դրանց պատճառների մասին:
Առաջարկում ենք այցելել պարոն Զարիֆի ֆէյսբուքի էջը ու գրառումով յիշեցնել, որ Վանը հայաբնակ է եղել եւ այն հիմնադրել է Ուրարտուի թագաւոր Սարդուրի Ա-ն:
Յիշեցնել, որ 1915-18 թթ, ցեղասպանութեան տարիներին, Վանից տասնեակ հազարաւոր հայեր ստիպւած թողել են իրենց տուն-տեղը, ունեցւածքը եւ ազգային սրբութիւնները ու բռնել են գաղթի ճանապարհը՝ կոտորածներից փրկւելու նպատակով։
Յիշեցնել, որ Վանում, 1915 թւականին, հայերը ինքնապաշտպանութեան նպատակով, դիմադրել եւ պայքարել են թուրքերի դէմ:
Յիշեցնել, որ այդ հողն ու ջուրը հայկական է:
Առաջարկում ենք Զարիֆի ֆէյսբուքեան էջում թողնել հետեւեալ գրառումը.
وقت بخیر جناب آقای وزیر،
در خبرها خواندیم و دیدیم که برای حضور در نشست سه جانبه وزرای امور خارجه جمهوری اسلامی ایران، ترکیه و آذربایجان عازم ترکیه، شهر وان شده اید.
وان. این نام بیشتر از هر چیز توجه من و بدون شک دیگر هم کیشان مرا به خود جلب کرد. شهری که توسط پادشاه ساردوری از سلسله اوراردو یا همان پادشاهی وان بنا نهاده شد. شهری که زمانی بیش از 34000 سکنه ارمنی داشت. 34000 ارمنی که در سال 1915 میلادی به همراه 1.500.000 دیگر ارمنیان ارمنستان غربی (ترکیه شرقی امروزی) به اجبار راه کوچ را در پیش گرفتند و هرگز به مقصد نرسیدند.
عکس های شما در کنار دریاچه وان یک بار دیگر ظلمی را که دولتمردان وقت ترکیه در سال 1915 علیه ارمنیان روا داشتند و انکار این جنایت ها از طرف وارثان آنها را در ذهنم تداعی کرد و یک بار دیگر این سوال که پس سهم من و هم کیشان من از تدبیر، امید و البته عدالت چیست...
Գրառում կատարելու համար կարող էք այցելել այստեղ: Խնդրում ենք զերծ մնալ որեւէ վիրաւորական արտայայտութիւններից:
Յիշեցնենք, որ երեք նախարարների առաջին եւ երկրորդ հանդիպումները տեղի են ունեցել, համապատասխանաբար, Ուրմիայում եւ Նախիջեւանում: