Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Անկարան արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը: Այս մասին յայտնում են թուրքական լրատւամիջոցները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը բանաձեւի ընդունումը պատմութեան քաղաքականացման ամօթալի օրինակ Է համարել: «Սենատի որոշումը «թուրք-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման ջանքերի վիժեցմանն ուղղւած քայքայիչ փորձ է»,-յայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Դեկտեմբերի 12-ին ամերիկացի սենատորները միաձայն բանաձեւ են ընդունել Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման մասին: