Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իրազեկութեան բարձրացումը ցեղասպանութիւնների և մարդկութեան դէմ այլ յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղւած կարևոր ուղերձ է։ Այս մասին նշւած է Իտալիայի Պատգամաւորների պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ որոշման ընդունման կապակցութեամբ ՀՀ արտաքին գործերի նախարարութեան տարածած յայտարարութեան մէջ։
Յայտարարութեան մէջ ասւում է.
«Հայաստանը ողջունում է Իտալիայի Պատգամաւորների պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ ընդունւած որոշումը, որով Իտալիան վերահաստատեց ՄԱԿ-ի Ցեղասպանութեան յանցանքի կանխարգելման և պատժի կոնւենցիայով ընդունւած իր յանձնառութիւնները և պարտաւորութիւնները։
Իտալիայի խորհրդարանի ընդունած որոշումը ևս մէկ կարևոր ներդրում է ցեղասպանութեան ենթարկւած հայ ժողովրդի իրաւունքների յարգման և վերականգնման միջազգային հանրութեան ջանքերում։
Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իրազեկութեան բարձրացումը ցեղասպանութիւնների և մարդկութեան դէմ այլ յանցագործութիւնների կանխարգելմանն ուղղւած կարևոր ուղերձ է»։