Աղբիւր՝ www.asbarez.com

 

Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ քարտուղար Տիգրան Բալայեանը ողջունել է Շւեյցարիայի նախաձեռնութիւնը՝ բողոքարկելու Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի Տողու Փերինչեքի գործով որոշումը։ Նա ասել է. «Մենք ողջունում ենք Շւեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու իրաւունքների իւրոպական դատարանի գերագոյն պալատի վերանայմանը: Հետեւողականութիւնը ցեղասպանութեան ոճրի ժխտողականութեան դէմ պայքարում կարեւոր դերակատարութիւն ունի մարդկութեան դէմ նոր յանցագործութիւնների կանխարգելման գործում»: