Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Թուրքական մամումը փետրւարի 28-ին հաստատել է պատմական Զերզիֆան ամրոցում հնագէտների կողմից հայերի զանգւածային գերեզման գտնելու տեղեկութիւնը:

Հաղորդւում է, որ Դիարբեքիրի եւ Մարդինի միջեւ գտնւող այդ տարածքում հնագէտները  տասնեակ մ

արդկային ոսկորներ են յայտնաբերել: Լրատւամիջոցների առաջին տեղեկութիւններում նշւել է, որ ոսկորները պատկանում են յանցագործների, որոնց մահապատժի են ենթարկել նախորդ դարի 1990-ական թւականներին, սակայն որոշ ժամանակ անց, լրատւամիջոցների մեծ մասը հրաժարւել է նախնական վարկածից, հաղորդում է Ուղղափառութիւն.ռու-ն՝ վկայակոչելով Linga-ն:

ՄԱԿ-ի մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերի կազմակերպութեան նախագահութեան աջակցութեամբ Դիրաբեքիրի շրջանում գտնւած ոսկորների դատաբժշկական փորձաքննութիւն է կատարւել: Հետազօտութեան արդիւնքները հաստատել են, որ նրանք մահացել են նախորդ դարի 20-ական թւականներին:

Յիշեցնենք, որ Զերզիֆան ամրոցը յայտնի է որպէս մի վայր, որտեղ հարիւրաւոր հայերի են սպանել Ցեղասպանութեան ժամանակ: