Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

Փրակայում փետրւարի 27-ին, Չեխիոյ գիտութիւնների ակադեմիայի փիլիսոփայութեան մասնաճիւղի հովանու տակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեանը նւիրւած սեմինար:

Դասախօսութեամբ հանդէս է եկել հայագէտ Փեթրա Կոշտլարովան, ով մասնագիտացել է ոչ միայն հայոց պատմութեան, այլ նաեւ հայ գրականութեան չեխերէն թարգմանութեան հարցերով:

Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանութեան պատմական ընթացքը, ցուցադրել լուսանկարներ, իսկ վերջում պատասխանել է նաեւ ներկայ գիտնականների հարցերին: