Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայ քաղաքում ելոյթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանութեանը` պնդելով, թէ իբր իրենք այդ տարիներին աւելի շատ կորուստներ են ունեցել, քան հայերը:
Ըստ Aksam-ի` Էրդողանը Հայոց ցեղասպանութեան թեմային է անդրադարձել Ալժիրի դէպքերի մասին խօսելիս, որտեղ տեղի ունեցած կոտորածների համար մեղադրել է եւրոպացիներին` յիշեցնելով, որ Հիւսիսային Աֆրիկայի այդ տարածքները նոյնպէս ժամանակին կցւած են եղել Օսմանեան կայսրութեանը:
«Հայկական աքսորի պատճառով տեղի ունեցած կոտորածների ընթացքում մահացած թուրքերի թիւը շատ աւելին է, քան այն թւերը, որոնց մասին նրանք խօսում են որպէս «Հայոց ցեղասպանութիւն»»,- ասել է Էրդողանը:
Նա խոստովանել է, որ թուրքական ԶՈւ ԳՇ-ի արխիւներում միայն առկայ է Հայկական հարցին առնչւող 1 մլն 700 հազար արխիւային փաստաթուղթ: Էրդողանը կրկնել է նոյն յանգերգը, թէ իրենք պատրաստ են բացել դրանք, մինչդեռ հայկական կողմն «Անպատասխան է թողնում արխիւները երկկողմանի բացելու առաջարկները»: