Աղբիւր՝ www.aztagdaily.com
Ուրուգուէյի հայ համայնքն ուղիներ է փնտրում Հայոց ցեղասպանութեան թանգարան ստեղծելու համար: Այս մասին յայտնում է Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ղեկավար Յակոբ Թապագեանը:
Ուրուգուէյի կառավարութիւնը թոյլատրել է թանգարան կառուցել, եւ համայնքը ներկայիս փորձում է հայթայթել նիւթական միջոցներ: «Ուրուգուէում Հայոց ցեղասպանութեան թանգարան կառուցելու գործը ընթացքի մէջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի եւ կառուցման աշխատանքների համար: Հաւանական է, որ դիմենք Ուրուգուէյի կառավարութեանը` տարածք տրամադրելու խնդրով»,- ասել է Յակոբ Թապագեանը` նշելով, որ փորձելու են մինչեւ 2015 թւական կեանքի կոչել այդ նախագիծը: