Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Թուրքիայի "Մարդու իրաւունքների ասոցիացիան" նամակ է յղել ՇւԷյցարիայի Արդարադատութեան նախարարին՝ կոչ անելով բողոքարկել թուրք ազգայնական Դողու ՓերինչԷքի գործով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճիռը:
"Որպէս Թուրքիայում մարդու իրաւունքների պաշտպաններ՝ մենք ամենաանմիջական ականատեսն ենք եղել, թէ ինչպէս է հայերի եւ Փոքր Ասիայի քրիստոնեայ էթնիկ խմբերի դէմ Ցեղասպանութեան ժխտումը հակաժողովրդավարական պետութեան ստեղծման պատճառ դարձել: Այն նաեւ առիթ է դառնում այնպիսի յանցագործութիւնների, որոնք կատարւում են ազգային ատելութեան, խօսքի ազատութեան եւ մարդու իրաւունքների ոտնահարման հողի վրայ",- ասւած է նամակում:
Իրաւապաշտպան կազմակերպութիւնը նաեւ շեշտել է, որ Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու համար ՓերինչԷքին տուգանելու՝ ՇւԷյցարիայի դատարանի որոշումը ռասիզմից պաշտպանում է ողջ մարդկութեանը:
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը վճռել էր, որ ՇւԷյցարիան այդպիսով խախտել է ՓերինչԷքի ազատ արտայայտման իրաւունքը: