Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Եռօրեայ պաշտօնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին, ով այսօր Ծիծեռնակաբերդի յուշահամալիր է այցելել: Հնդկաստանի փոխնախագահը եղել է նաեւ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել թանգարանի յուշամատեանում:
«Այս նիւթերը մռայլ վկաներ են այն սարսափելի բռնութեան մասին, որին ենթարկւել է հայ ժողովուրդը: Միայն այնպիսի արժէքների շնորհիւ, ինչպիսին են հանդուրժողականութիւնն ու փոխըմբռնումը, մենք կարող ենք խաղաղ ու ներդաշնակ ապագայի յոյս ունենալ»,- յուշամատեանում գրել է Հնդկաստանի փոխնախագահը, իսկ յետոյ արդէն եղեւնի տնկել Յիշատակի պուրակում:
Աւելի ուշ նրա գլխաւորած պատւիրակութեանն ընդունել է Նախագահ Սերժ Սարգսեանը: