Աղբիւր՝ www.yerkir.am
Կիպրոսի կառավարութիւնը եւ նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստօրէն դատապարտում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան իրականացումը:
Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ գրաւոր յայտարարութեան մէջ ասւած է, որ Հայոց ցեղասպանութիւնը գարշելի յանցագործութիւն է եւ մարդկութեան պատմութեան ամօթալի էջերից, գրում է «Cyprus Mail»-ը:
Նշւած է, որ «կառավարութիւնն իր լիակատար համերաշխութիւնն ու համակրանքն է արտայայտում հայոց ժողովրդի եւ Հայաստանի հանդէպ եւ վերահաստատում է իր լիակատար աջակցութիւնը Հայոց ցեղասպանութեան միջազգային հանրութեան կողմից միջազգային ճանաչման գործում»:
102 տարի է անցել Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութիւնից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարութիւնը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտաւորականութեանը բռնագաղթի ենթարկելու մասին: