Աղբիւր՝ www.yerkir.am
Ապրիլի 24-ին մենք յարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»` 20-րդ դարի ամենասարսափելի զանգւածային գազանութիւններից մէկի ժամանակ տուժածներին: Այս մասին ասւում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հայոց ցեղասպանութեան 102-րդ տարելիցի առթիւ արւած ուղերձում:
«Սկսելով 1915 թւականից, Օսմանեան Կայսրութեան վերջին տարիներին, 1,5 մլն հայեր տեղահանւել են, սպանւել կամ ուղարկւել մահւան: Ամերիկայի հայ համայնքի եւ ամբողջ աշխարհի հետ միասին ես սգում եմ անմեղ մարդկանց մահն ու տառապանքները»,-յայտարարել է նա:
Թրամփի խօսքով, մարդկութեան պատմութեան այդ մռայլ իրադարձութիւնների մասին մտորելիս «մենք նաեւ ընդունում ենք հայ ժողովրդի ամրութիւնը»:
«Նրանցից շատերը նոր կեանք սկսեցին Միացեալ Նահանգներում եւ անգնահատելի ներդրում ունեցան մեր երկրում` միաժամանակ պահպանելով պատմական հայրենիքի մասին յիշողութիւնները, որտեղ նրանց նախնիները հիմնել են հին աշխարհի մեծագոյն քաղաքակրթութիւններից մէկը: Մենք պէտք է յիշենք գազանութիւնների մասին, որպէսզի թոյլ չտանք դրանց կրկնութիւնը: Մենք ողջունում ենք ցաւալի պատմութիւնն ընդունելու թուրքերի եւ հայերի ջանքերը, որոնք կարեւոր քայլ են աւելի արդար եւ հանդուրժող ապագայի հիմքեր կառուցելու ճանապարհին»,-ասւած է յայտարարութիւնում: