Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելն ասել է, որ չի պատրաստւում յետ քաշւել յունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած բանաձեւից, որով Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգւածային սպանութիւնները ճանաչւեց որպէս ցեղասպանութիւն:

«Խորհրդարանում Քրիստոնեայ-դեմոկրատների ղեկավար Ֆոլկեր Կաուդերը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մերկելի հետ խօսել է այդ թեմայով: Վերջինն ընդգծել է, որ ինքը Բունդեսթագի քւէարկութեանը նախորդած կուսակցութեան ժողովին քւէարկել է այդ բանաձեւի օգտին, թէեւ բուն քւէարկութեանը ներկայ չի եղել»,- հաղորդում է Reuters-ը:

Աւելի վաղ գերմանական Spiegel-ը տեղեկութիւն էր տարածել, որ Գերմանիայի կառավարութիւնը ծրագրում է յետ կանգնել Բունդեսթագի ընդունւած բանաձեւից, ինչի փոխարէն Թուրքիան չեղեալ կը յայտարարի Ինջիրլիք աւիաբազայ գերմանացի խորհրդարանականների այցի նկատմամբ սահմանւած արգելքը: