Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ըստ Demokrathaber-ի՝  ասորիների ցեղասպանության հետազոտությունների «Սեյֆո» կենտրոնի նախագահ Սաբրի Աթմանը նամակով դիմել է Նոբելյան մրցանակի կոմիտեին՝ առաջարկելով Նոբելյան մրցանակ շնորհել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած` ծագումով թուրք 11 պատգամավորներին, որոնց թվում է նաև օրինագիծը պատրաստած՝ Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:

Հիշեցնենք, որ Էրդողանը կասկածի տակ էր դրել սույն պատգամավորների՝ թուրք լինելու փաստը՝ կոչ անելով «նրանց արյունը լաբորատորիայում հետազոտել»: