Աղբիւր՝ www.yerkir.am
Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները մի խումբ հայերի հետ ԼՂՀ դրոշներով ակցիա են իրականացնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի առջև, որտեղ տեղի է ունենալու կանցլերի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. հայտնում է haqqin.az-ը:
Գերմանական Spiegel-ի տվյալներով` հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման լինելու է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:
Ադրբեջանական կայքը նշում է, որ ակցիային մասնակցող ադրբեջանցիներից մեկը քաղաքական վտարանդի Հաբիբ Մունթազիրն է: Նկատվել է նաև նույնպես քաղվտարանդի Էլմիր Միրզոևը: