Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Հայոց ցեղասպանութեան 101֊-րդ տարելիցի առիթով հնդիկ հեծանուորդ Փրասադը Վալլաբհաջոսիւլան Հիբերաբադից միայնակ 24 ժամ հեծանիւ է վարել` բարձրաձայնելու Հայց ցեղասպանութեան մասին ու յանուն կորսուած հոգիների խաղաղութեան։

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, Վալլաբհաջոսիւլայի այս նախաձեռնութեանն անդրադարձել են հնդկական տարբեր լրատուամիջոցներ, ինչպէս, օրինակ, Telugu պարբերականը:

«43 աստիճանի պայմաններում նա ապրիլի 24֊-ին 403 կմ տարածութիւն է անցել 24 ժամում»,- գրել է պարբերականը:

Ինքը` հեծանուորդը, նշել է. «2016 թուականի ապրիլի 24֊-ին լրանում է Հայոց ցեղասպանութեան 101-֊րդ տարելիցը: Միջազգային հանրութիւնը դեռեւս ձախողուել է հայերի նկատմամբ օսմանեան թուրքերի կողմից իրականացուած Ցեղասպանութեան ճանաչման հարցում»,- նշել է նա` ընդգծելով, որ հեծանուային երթով նպատակ ունի այս հարցում բարձրացնել իրազեկուածութիւնը: