Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԽԻՍՏՕՐԷՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՅՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՀՆՉԱԾ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ
Պաշտօնական Անկարան հիստերիայի մէջ է: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել է Աթէնքում՝ Հայաստանի եւ Յունաստանի նախագահների հայերի եւ Պոնտոսի յոյների ցեղասպանութիւնների մասին հնչեցրած յայտարարութիւններին:
Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակ Թանջու Բիլգիչը յայտարարել է, թէ հայ եւ յոյն ղեկավարների յայտարարութիւնները թշնամական են եւ սեւացնում են թուրքական ինքնութիւնը:
Ըստ Բիլգիչի, հնչեցուած յայտարարութիւններն անօրինական են, միակողմանի եւ ճշմարտութիւնից հեռու:
Յունաստանի նախագահը յայտարարել էր, որ 20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միեւնոյն պատճառով տառապալից պահէր են ապրել, ինչպէս վկայում է պատմութիւնը եւ իրենք չեն մոռանայ 1915թ. Հայոց ցեղասպանութիւնը:
Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՅՈՒՆԱՍՏԱՆԻ Ա.Գ.Ն.- «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԷՏՔ Է ՀԱՇՏՈՒԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏ»
Յունաստանի արտգործնախարարութեան պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-նի հնչեցրած յայտարարութիւններին չի ուշացել:
«Թուրքիան, կարծես, հաւատում է, որ եթէ պատմութիւնը համաձայն չէ իր պնդումների հետ, ապա աւելի վատ պատմութեան համար: Ակնյայտ է, որ Թուրքիան պէտք է հրաժարուի կպչուն մտքերից եւ հաշտուի իր պատմութեան հետ: Յունաստանը կը լինի Թուրքիայի կողքին այդ դժուար գործում»,- ասել է Յունաստանի ատգործնախարարութեան խօսնակը:
Յունաստանի նախագահն ասել էր, որ 20-րդ դարի սկզբներին երկու ժողովուրդները միեւնոյն պատճառով տառապալից պահէր են ապրել, եւ յոյները չեն մոռանայ 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնն արձագանքել էր Աթէնքում՝ Հայաստանի եւ Յունաստանի նախագահների՝ հայերի եւ Պոնտոսի յոյների ցեղասպանութիւնների մասին հնչեցրած յայտարարութիւններին: Թուրքիայի արտգործնախարարութեան խօսնակն ասել է, թէ հայ եւ յոյն ղեկավարների յայտարարութիւնները «թշնամական են ու սեւացնում են թուրքական ինքնութիւնը»: