Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ Արցախի ու Հայաստանի խաղաղութիւնը պահպանելու, նրանց բարգաւաճմանը նպաստելու եւ Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին հովանաւորներ ապահովելու նպատակով մարտ 15-16-ին Վաշինգտոնում կը կայանան քաղաքական մի շարք հանդիպումներ, որոնց կը մասնակցեն ԱՄՆ նահանգներից մայրաքաղաք ժամանած Հայ Դատի համակիրներ։

«Ասպարէզ»-ի տեղեկացմամբ՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարեանը կոչ է անում ամերիկահայութեանը՝ մարտի 14-ին՝ հանդիպումների նախօրէին, զանգահարել կոնգրէսականներին՝ շեշտելով հայանպաստ բանաձեւերի վաւերացման կարեւորութիւնը։