Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Ֆրանսայի արդարադատութեան նախարար Քրիսթիան Թոպիրան 29 յունւարին Ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի կազմակերպած ընթրիքի ընթացքում իր արտասանած խօսքում յայտարարել է. «Մենք այս ողբերգութեան... այս Ցեղասպանութեան բոլոր ժխտումներին դիմակայման արթնութիւն ունենալու պարտաւորութիւնն ունենք: Այդ է պատճառը, որ կառավարութիւնը, հանրապետութեան նախագահի ստանձնած յանձնառութիւններին համահունչ, աշխատանք է տանում սահմանադրութեան եւ Ֆրանսիայի եւրոպական ու միջազգային յանձնառութիւններին համահունչ արդարադատական մի միջոցառումի վրայ»:

Նա իր խօսքի աւարտին մեծարել է ֆրանսական դիմադրութեան անդամներից Միսաք Մանուշեանին ու նրա զինակիցներին եւ նշել, որ մահապատժի գործադրութեան պահին նրանք «Կեցցէ՛ Ֆրանսիան» գոչեցին: «Շնորհիւ նրանց, ձեր շնորհիւ, այս գիշեր կարող եմ յայտարարել. «Կեցցէ՛ Հայաստանն ու Կեցցէ՛ Ֆրանսիան»,- ասել է նախարարը: