Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռաւեննա (Ravenna) քաղաքը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը:

Ռաւեննայի քաղաքային խորհրդի կողմից ընդունուած բանաձեւում նշւում է, որ, հաշուի առնելով Իտալիայում հայերի միութեան դիմումը, ինչպէս նաեւ այն հանգամանքը, որ հայերի ողբերգութիւնը որպէս ցեղասպանութիւն ճանաչուել է ՄԱԿ մարդու իրաւունքների ենթայանձնաժողովի, Եւրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամաւորների պալատի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (յիշատակուել է 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելոյթը), Ռաւեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը եւ իր համերաշխութիւնն է յայտնում հայ ժողովրդին Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առթիւ: