Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Միջազգային մակարդակի փաստաբան եւ մարդու իրաւունքների անուանի իրաւապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կ'արժանանայ «Արդարութեան պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում ունեցած աւանդի համար:

Մրցանակը կըտրուի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակի կազմակերպած ամենամեայ  գալայ ընդունելութեան ժամանակ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝   Ռոբերթսոնը  հոկտեմբերի 23-ին եւ 24-ին մասնակցելու է նաեւ «Ճանապարհ դէպի հատուցում» քննարկմանը, որի ժամանակ միջազգային իրաւունքի մասնագէտ Գառնիկ Քրքոնեանի հետ կը քննարկեն միջազգայի իրաւունքի ոլորոտում Հայոց ցեղասպանութեան հարցը, ինչպէս նաեւ կ'ուսումնասիրեն Հայկական հարցի լուծման իրաւական ուղիները Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին յաջորդող շրջանում:

«Ջեֆրի Ռոբերթսոնի մասնակցութիւնը Հայ դատի ԱՄՆ յանձնախմբի Արեւմտեան շրջանի գրասենեակի կազմակերպած այս տարուայ քննարկմանը վստահօրէն աւելի բարձր սանդղակ է սահմանում ապագայ նման քննարկումների համար»,- ասել է Արեւմտեան շրջանի գրասենեակի համանախագահ Հայկ Դիքիջեանը: