Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայում քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնը ներկայացրել է կուսակցութեան նախընտրական ծրագիրը:

Ըստ Ensonhaber-ի՝ կուսակցութեան նախընտրական ծրագրում խոստացել են նաեւ պետութեան անունից ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:

Ծրագիրը ներկայացնելու ժամանակ կուսակցութեան կին համանախագահ Ֆիգեն Իւքսեքդաղը յայտարարել է, որ իրենց կուսակցութիւնը տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների նկատմամբ իրականացուած ցեղասպանութիւններն ու կոտորածները պետութեան անունից ճանաչելու եւ ներողութիւն խնդրելու համար աշխատանքներ է իրականացնելու: Նա յայտարարել է նաեւ, որ վերացնելու են Հայաստանի շրջափակումը։

«Զարգացնելու ենք Հայաստանի հետ  տնտեսական, քաղաքական եւ դիւանագիտական յարաբերութիւններն ու հայ ժողովրդի հետ բարեկամութեան կամուրջներ ենք կառուցելու»,- ասել է կուսակցութեան կին համանախագահը: