Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բունդեսթագում Հայոց ցեղասպանութեանն առնչուող բանաձեւի քննարկման գործընթացը շարունակւում է: Այս մասին լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մաթիաս Քիեսլերը:

«2015 թուականը Հայաստանի համար շատ կարեւոր տարի է, այս առիթով Գերմանիում թէժ քննարկումներ են եղել, նախագահն արտայայտուել է այս թեմայով: Այն, ինչ մենք հիմա չունենք, Գերմանիայի պառլամենտի որոշումն է: Որքանով ես տեղեակ եմ` այս աշուն պէտք է ակնկալենք այն: Բունդեսթագում հիմա լսումներ են, չեմ կարող յստակ օր ասել, թէ երբ պէտք է օրինագիծը քննարկուի»,- «Արմէնպրես»-ի փոխանցմամբ` նշեց Մաթիաս Քիեսլերը:

Գերմանիայի դեսպանի խօսքով` սեպտեմբերի 22-ին Հայաստան է ժամանել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակոյթի եւ կրթութեան նախարար Շտեֆան Դորգերլոհն իր պատուիրակութեան հետ:

«Մենք երկուսով այցելել ենք Ցեղասպանութեան թանգարան եւ յուշահամալիր: Մեզ համար շատ յուզիչ էր: Նախարարը տեղեկացրեց, որ Սաքսոնիան այժմ նոր պատմութեան դասագրքեր է պատրաստում, որոնց գլուխներից մէկը վերաբերելու է ցեղասպանութիւններին, ներառեալ` Հայոց ցեղասպանութիւնը»,- յաւելեց Մաթիաս Քիեսլերը:

Դեսպանը շեշտեց, որ հայ-թուրքական հաշտեցումը չպէտք է կապուած լինի օտար երկրների որոշումներից եւ ճանաչումից:

Բունդեսթագի` ապրիլի 24-ի լիագումար նիստում որոշուեց արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի քննարկմանն ուղարկել 1915թ. Հայոց մեծ եղեռնը Ցեղասպանութիւն որակողբանաձեւերի նախագծերը:

Ապրիլի 24-ին Բուդեսթագի նիստում հնչեցին 9 ելոյթներ, որոնցից 7-ում պատգամաւորները Ցեղասպանութիւն էին անուանում 20-րդ դարասկբին Օսմանեան Թուրքիայիկողմերից հայերի, յոյների եւ ասորիների բնաջնջումը:

Գերմանիայի նախագահ Եօահիմ Գաուկն այս տարի առաջին անգամ 1915 թուականի հայերի կոտորածներն անուանել է ցեղասպանութիւն` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած արարողութեան համար նախապէս տարածուած ելոյթում:

«Գերմանացիներսմիասնական պէտք է աշխատենք, քանի որ Հայերի ցեղասպանութեան պարագայում մեղսակից ենք, ուստի կրում ենք համապատասխանատուութիւն»,- ասել է Գաուկը: