Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ֆրանսիական France 3 հեռուստաընկերութիւնը 55 րոպէ տեւողութեամբ վաւերագրական ֆիլմ է պատրաստել հայերի եւ հայոց պատմութեան մասին` այն վերնագրելով «Հայերի գարունը»:
Ինչպէս փոխանցում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, վաւերագրական ֆիլմի մուտքի հատուածում նշւում է, որ մէկ միլիոնից աւելի հայերի կեանք խլած եւ հարիւր հազարներին բռնագաղթի ենթարկած Հայոց ցեղասպանութիւնից արդէն անցել է հարիւր տարի:
«Տարիների ընթացքում իրենց հայրենիքից հայերին արմատախիլ անելը յանգեցրեց տարատեսակ հայկական «սփիւռքերի» ձեւաւորմանը: Թուրքիան պաշտօնապէս ժխտում է Հայոց ցեղասպանութիւնն` այն աստիճան հասնելով, որ նոյնիսկ փորձում է արհեստականօրէն «մաքրել» հայերի ներկայութեան հետքերն այդ տարածաշրջանում»,- պատմւում է ֆիլմում:
Ֆիլմում այնուհետեւ ներկայացւում է ֆրանսահայ Վարուժան Արթին, որը ժամանակին երդուել էր երբեք Թուրքիայ ոտք չդնել, սակայն յետագայում որոշեց իր համար բացայայտել իր նախնիների հողը:
«Նրա համար ցնցող յայտնագործութիւն էին այն մեծաթիւ ծպտեալ հայերը, որոնք կարողացել են վերապրել այս դարի առաջին մեծ Ցեղասպանութիւնը եւ երբեք չեն լքել Թուրքիան»,- ասւում է ֆիլմում:
«Հայերի գարունը» ֆիլմը կհեռարձակուի օգոստոսի 31-ին Փարիզի ժամանակով 23:25-ին: