Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիան առաջին անգամ Հայոց ցեղասպանութեան մասին գեղարուեստական ֆիլմ է նկարահանել. տեղեկացնում է թուրքական Today's Zaman կայքը:
«Կորուսեալ թռչունները» վերնագրով ֆիլմը թողարկուել է յունիսի 30-ին:
Ֆիլմի սցենարի հեղինակը եւ յամառեժիսորը ազգութեամբ հայ Արէն Փերդեջին է, միւս յամառեժիսորը՝ ազգութեամբ թուրք Էլա Ալեամաջը: Ֆիլմի սիւժէն ծաւալւում է քոյր եւ եղբօր շուրջ, ովքեր Հայոց ցեղասպանութիւնից յետոյ շարունակում են մնալ նախնիների հողում:
Սիրոյ ու ընտանեկան պատմութեան մասին պատմող ֆիլմի գլխաւոր դերասանները եւս հայ եւ թուրք Հերոս Աակոբեանն ու Դիլայ Ուլուջան են, ֆիլմում են նկարահանուել նաեւ Թուրքիայում ապրող հայ դերասաններ: Կայքը նշում է, որ այս ֆիլմը շրջադարձային աշխատանք է թուրքական կինոյի համար, քանի որ առաջինն է ողբերգութեան մասին եւ նուիրուած է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Նշենք, որ աղբիւրի` որպէս «հայերի աքսորը Անատոլիայից» որակած ֆիլմը նկարահանուել է Թուրքիայում: