Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քննարկուել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը: Քուէարկութիւնը կը կայանայ յուլիսին:

Մինչ այդ վարչապետ Չարլզ Միշելը կառավարութեան անունից ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը եւ աւելացրել, որ դա նաեւ Բելգիայի կառավարութեան դիրքորոշումն է: Ֆլամանադական ազատների եւ դեմոկրատների կուսակցութեան անդամ Պատրիկ Դեւալն իր հերթին կարեւորել է Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչումը:

«Այսօր մենք ակնյայտօրէն դեռ դժուարանում ենք ամրագրել այդ փաստը: Դա ցեղասպանութիւն էր, եւ կարեւոր է, որ մենք դա առանց վարանելու ցեղասպանութիւն անուանենք նաեւ որպէս պետութիւն»,- ասել է նա:

Ի դէպ, Բելգիան արդէն 9-րդ երկիրն է, որ վերջին շրջանում քննարկում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ: Եւ ամէն անգամ քննարկման ժամանակ կամ ընդունելուց յետոյ Թուրքիան հետ է կանչում իր դեսպաններին: