Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Սփիւռքի նախարարութեան պատուէրով 2014 թուականին հրատարակուած գրքերի շնորհանդէսն էր: Ներկայացուել են 12 գրքեր, որոնց մեծ մասը նուիրուած է Հայոց ցեղասպանութեան թեմային եւ ընդհանրապէս՝ ցեղասպանութիւնների հարցին։  Հրատարակուել են նաեւ աշխատութիւններ՝ այլ թեմաներով:

«Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի տերմինային համակարգի զուգորդական քննութիւն» աշխատութեան հեղինակ Վիկտոր Կատուալեանն ասել է, որ շատ կարեւոր է հայոց 2 գրական լեզուների միասնական ուսումնասիորութիւնը եւ նրանց փոխադարձ մերձեցման, միասնացման հնարաւորութիւնների դիտարկումը

«Չեմ ասում, որ 2 լեզուները միացնելով` դարձնեն մէկ ընդհանուր լեզու, դրանցից իւրաքանչիւրը պէտք է առանձին ուսումնասիրուի: 2 լեզուները լրացնում են միմեանց»,- ասաց Վիկտոր Կատուալեանը։