Աղբիւր՝ www.yerkir.am

 

Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու իր՝ 2002 թուականի յունիսին ընդունած բանաձեւը. տեղեկացնում է Horizon Weekly-ն:

«Պաշտօնապէս ճանաչելով Հայոց ցեղասպանութիւնը` Կանադան հաւատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցեալը, ցանկացած երկիր, որը չի առերեսւում իր անցեալի հետ, ձախողման լուրջ վտանգի է ենթարկում սեփական պատմութիւնից իրեն ազատելու հնարաւորութիւնը»,- յայտարարութեան մէջ ասել է սենատոր Թանհ Նայի Նգոն՝ յաւելելով, որ «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին «այս ծանրագոյն յանցագործութիւնը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարւում է ճանաչել այն»:

Նշելով, որ Կանադայի խորհրդարանը անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանութեան ժամանակ տեղի ունեցած կոտորածների նկատմամբ, Նգոն ասել է. «Մենք պէտք է քաջալերենք արդարութիւնը, մարդու իրաւունքները, հանդուրժողականութիւնն ու ժողովուրդների խաղաղ համակեցութիւնը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիւ է խօսել այս պալատում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին եւ վերահաստատելու մեր անփոփոխ յանձնառութիւնը 44 բանաձեւին, որն ընդունուել է 2002 թուականի յունիսին»:

Սենատի խօսնակ Լէօ Հուսակօսը եւս բացման խօսքում անդրադարձել է Ցեղասպանութեան փաստին եւ ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանին ու դահլիճում ներկայ հայ համայնքի միւս ներկայացուցիչներին: