Աղբիւր՝ www.hyeli.com
Թուրքիայում բանաւոր պատմութեան նախագծի շրջանակներում լոյս է տեսել Ցեղասպանութեան ժամանակ Անկարայի հայերի հետ տեղի ունեցած դէպքերի մասին պատմող գիրք, հաղորդում է News.am-ը։
«Լռութեան ձայնը» խորագրի ներքոյ գիրքը կոչւում է «Խօսում են Անկարայի հայերը», որում Անկարայի 10 հայ ներկայացրել են իրենց պատմութիւնները՝ 1915 թւականի հետ կապւած։
«Լռութեան ձայնը» նախագիծն սկսւել է 2011 թւականին՝ «Խօսում են Դիարբեքիրի հայերը» գրքի հրատարակումով։ «Խօսում են Դիարբեքիրի հայերը» գիրքը կազմւած է եղել 2 հատորից։