Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանը խորհրդարանում այսօր յատուկ յայտարարութեամբ հանդէս եկաւ՝ ամփոփելով Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումները: Նրա խօսքով, միասնական լինելու պարագայում կարող ենք աւելի մեծ ձեռքբերումների հասնել եւ աւելի մեծ ակնկալիքներ ունենալ։
Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանից «Երկիրն այսօրը» հետաքրքուեց, թէ Թուրքիայի իշխանութիւնների նախաձեռնած Գալիպոլիի հանդիսութիւնն արդեօ՞ք ստուերեց 100-ամեակին նուիրուած միջոցառումները։
«Գալիպոլիի արհեստածին միջոցառումները ստուերեցին ընդամէնը մէկ բան՝ Թուրքիայի հեղինակութիւնն ու վարկը միջազգային քաղաքականութեան առումով` Թուրքիային թողելով միայն չոր հաշուարկները»։ ԱԺ Դաշնակցութիւն խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի կարծիքով՝ «թուրքական ցանկացած յոխորտանք», այդ թւում` հէնց ապրիլի 24-ին հնչածը, որոշակի ազդեցութիւն կարող է ունենալ, բայց այս դէպքում դրանք ոչ այլ ինչ էին, քան, պատգամաւորի բնութագրմամբ, «յուսահատ ճիչ»։ Բայց քանի որ այդ յոխորտանքները ճշմարտութեան վրայ հիմնուած չեն, մնում են օդում կախուած։
«Կարծում եմ, որ թուրաքական իշխանութիւների կողմից կազմակերուած Գալիպոլին չկարողացաւ ծառայել իր նպատակին։ Մինչդեռ համաշխարհային հանրութիւնն աւելի տեղեկացաւ Հայոց ցեղասպանութեան մասին։ Իսկ հայութեան համախմբումն ապահովեց մէկ բան։ Հայութեան պահանջներն աւելի ամրացան։ Պետականութեան արտաքին քաղաքական գործընթացներում պէտք է առաջ գնալ՝ Հայ Դատի յաջորդ կարեւոր փուլը հետեւեալն է ՝ճանաչման գործընթացին զուգահեռ, փուլ առ փուլ հասնել հատուցման խնդիրների լիարժէք իրացմանը»,- ասաց Արծուիկ Մինասեանը։