Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ապրիլի 24-ի առիթով քարոզչական պատերազմը, ինչպէս ամէն տարի, համացանցում լուրջ թափ է հաւաքել։
Ինչպէս տեղեկացնում է տեղեկատուական անվտանգութեան փորձագէտ Սամուէլ Մարտիրոսեանը, MONTE MELKONIAN CYBER ARMY-ն կոտրել է մի քանի հարիւր կայք։ Դրանցում տեղադրուել են Ցեղասպանութեան թեմայով պաստառ` 1915, «Յիշում ենք» եւ այլ գրութիւններով ու լուսանկարներով։
Մի քանի օր առաջ եւս նոյն մասնագէտը յայտնել էր նման յարձակման մասին` այս անգամ այլ խմբի կողմից։