Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աւստրիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան մասին համատեղ յայտարարութեան ընդունումից յետոյ Անկարան «խորհրդակցութեան պատրուակով» յետ է կանչել Աւստրիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Հասանին:
Թուրքիայի արտգործնախարարութիւնն արձագանքել է համատեղ յայտարարութեանը՝ պնդելով, թէ Աւստրիան իրաւունք եւ լիազօրութիւն չունի պատմական իրականութեանը չհամապատասխանող ձեւով թուրք ազգի դէմ մեղադրանք ներկայացնել:
Անկարան այսպէս էր վարուել նաեւ ապրիլի 12-ին Վատիկանում Սուրբ Պատարագի ժամանակ Հռոմի պապի յայտարարութիւնից յետոյ՝ հետ կանչելով նաեւ Սուրբ Աթոռում իր դեսպանին։
Չի բացառւում, որ օրերս շատ թուրք դեսպաններ վերադառնան Անկարա։ Ասենք, Գերմանիայինը, քանի որ այդ երկրի խորհրդարանը պատրաստւում է յայտարարութեամբ դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը։