Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Ա.Մ.Ն.-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրէսի շէնքի գմբէթը մինչեւ ապրիլի 24-ը կլուսաւորուի Հայաստանի եռագոյնը խորհրդանշող գոյներով` կարմիր, կապոյտ, ծիրանագոյն: Յայտնում է Ա.Մ.Ն.-ում լոյս տեսնող «Armenian Weekly» անգլալեզու շաբաթաթերթը` նշելով, որ սա յարգանքի տուրք է 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել են՝ Եւրոպայի խորհուրդը, Եւրախորհրդարանը, Մ.Ա.Կ.-ի մի քանի յանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ այլն: Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել են շատ պետութիւններ. Առաջինը պաշտօնապէս ընդունել է Ուրուգուայը 1965 թ-ին: Նրան հետեւել են Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շուեյցարիան, Շուէդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտուան, Յունաստանը, Սլովակիան, Կիպրոսը, Լիբանանը, Արգենտինան (2 օրէնք, 5 բանաձեւ), Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը: Ա.Մ.Ն.-ի՝ Ալեասկայ, Արիզոնայ, Արկանզաս, Կալիֆորնիա, Կոլորադոյ, Կոնեկտիկուտ, Դելաւեր, Ֆլորիդայ, Ջորջիայ, Այդահոյ, Իլլինոյիս, Կ'անզաս, Կ'ենտուկի, Լուիզիանայ, Մեյն, Մերիլենդ, Մասաչուսէթս, Միչիգան, Մինեսոտայ, Միսուրի, Նեբրասկայ, Նեւադայ, Նիւ Հեմփշիր, Նիւ Ջերսի, Նիւ Մեքսիկոյ, Նիւ Եօրք, Հիւսիսային Կ'արոլինայ, Հիւսիսային Դակոտայ, Օհայոյ, Օկլահոմայ, Օրեգոն, Փենսիլուանիայ, Ռոդ Այլենդ, Հարաւային Կ'արոլինայ, Թենեսի, Տեխաս, Յուտայ, Վերմոնտ, Վիրջինիայ, Վաշինգտոն, Վիսկոնսին նահանգները: