Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Ի տարբերութիւն նախորդ տարիների, Ա.Մ.Ն.-ի նախագահի վարչակազմը որոշել է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախօրեակին այլ աշխատաձեւ որդեգրել եւ Ապրիլի 24-ի աւանդական ուղերձից երկու օր առաջ յայտարարել այն ձեւակերպումների մասին, որոնք գործածելու է Բարաք Օբանման։
Ա.Մ.Ն.-ի Հայ դատի յանձնախմբի հաղորդագրութեան համաձայն, Վաշինգտոնում ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ հանդպման ժամանակ նախագահ Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոն եւ ազգային անվտանգութեան քարտուղարի տեղակալ Բեն Ռոդզը տեղեկացրել են, որ նախագահ Օբաման չի գործածելու «Ցեղասպանութիւն» արտայայտութիւնը։ Հայ համայնքը վրդովուած է այս լուրից։
«Նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի ճնշումին ենթարկուելը ազգային խայտառակութիւն է։ Դա վստահութեան, ճշմարտութեան նկատմամբ դաւաճանութիւն է»,- հանդիպումից յետոյ յայտարարել է Ա.Մ.Ն.-ի Հայ դատի յանձնախմբի նախագահ Քէն Հաչիկեանը։