Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Սերբիայի ընդդիմադիր «Նոր կուսակցութեան» պատգամաւորները երկրի խորհրդարան են ներկայացրել 1915-1922թթ. Օսմանեան Կայսրութիւնում հայերի Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի նախագիծ:
Ըստ այդմ, Սերբիայի կառավարութեանը եւ քաղաքացիներին կոչ է արւում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակման օր ճանաչել:
«Հորիզոն վիքլիի» հաղորդմամբ՝ այն նաեւ միւս երկրներին, ներառեալ՝ Թուրքիային, ու միջազգային կառոյցներին յորդորում է ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը եւ այդպիսով կանխել նման յանցագործութիւնները:
Սերբիայի ղեկավարն այն 4 նախագահներից է, որոնք ապրիլի 24-ին Երեւանում կը մասնակցեն Հայոց ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութիւններին: