Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ապրիլի 21-ին Ա.Ժ.-ի արտահերթ նիստ էր հրաւիրուել՝ յայտարարութիւն ընդունելու համար:

Ա.Ժ.-ի նախագահ Գալուստ Սահակեանը նախ կարդաց յայտարարութեան տեքստը:

«Հ.Հ.-ի Ա.Ժ.-ն, հիմք ընդունելով Մ.Ա.Կ.-ի Գլխաւոր վերհաժողովի՝ 1948 թուականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնուենցիան, Հ.Խ.Ս.Հ.-ի Գերագոյն խորհրդի՝ 1988 թուականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանեան Թուրքիայում հայերի 1915 թուականի ցեղասպանութեան դատապարտման մասին» օրէնքը:

- Արժեւորելով Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրուած դրութները,

- կարեւորելով միջազգային հանրութեան հետ համատեղ ուժերով մարդկութեան դէմ յանցագործութիւնների, ցեղասպանութիւնների դատապարտմանը եւ կանխարգելմանն ուղղուած ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

- երախտագիտութիւն յայտնելով բոլոր պետութիւնների խորհրդարանների, պետական եւ տեղական կառոյցներին ու միջազգային կազմակերպութիւններին, որոնք պաշտօնապէս ճանաչել են Հայոց ցեղասպանութիւնը` ընդունելով Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքները,

- կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպութիւններին` պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել Օսմանեան կայսրութեան իրականացրած Հայոց ցեղասպանութիւնը՝ որպէս մարդկութեան դէմ ուղղուած ծանրագոյն յանցագործութիւն»:

Ա.Ժ.-ն միաձայն քուէարկեց յայտարարութեան օգտին: