Աղբիւր՝ www.alikonline.ir
Թւականիս հինգշաբթի, ապրիլի 16-ին 100 հայ երիտասարդ-երիտասարդուհիներ առաւօտեան ժամը 11-ին, համախմբւել էին Թեհրանում ՄԱԿ-ի գրանսենեակի դիմաց:
Թեհրանահայ երիտասարդներին միացել էին նաեւ Նոր Ջուղայից եւ Շահինշահրից: Համահաւաքի ընթացքում երիտասարդները պարզել էին պարսկերէն ու անգլերէն լեզուներով պաստառներ, որոնք դատապարտում էին Հայոց Ցեղասպանութիւնը եւ կոչ ուղղում Ցեղասպանութիւնը ճանաչելու:
Վերջում երկու երիտասարդներ պարսկերէնով եւ անգլերէնով գրութիւններ յանձնեցին ՄԱԿ-ի գրասենեակի ներկայացուցչին:
Յատկանշական է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ՝ մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում՝ իւրաքանչիւր հինգշաբթի կազմակերպւել են նմանօրինակ ցոյցեր, տարբեր երկրներում՝ դեսպանատների, ՄԱԿ-ի եւ Եւրոխորհրդի գրասենեակների դիմաց: