Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Հայոց ցեղասպանութեան մասին յայտարարութեանը Թուրքիայում իսկական խուճապ է առաջացրել: Արդէն որերորդ օրն է` այդ երկրից արձագանքները չեն դադարում։
Ինչպէս հաղորդում է թուրքական Milliyet թերթը, Անկարայի գլխաւոր մուֆտի Մեֆայիլ Հիզլին այդ առիթով յայտարարել է, թէ Թուրքիայի արձագանքը Հռոմի պապի յայտարարութիւնը կարող է դառնալ այն, որ Թուրքիան Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը վերածի մզկիթի:
Հիզլին կրկնել է երկրի քաղաքական ղեկավարութեան տեսակէտն այս առումով, ասելով, թէ Պապը շտապողական եւ միակողմանի յայտարարութիւն է արել, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան Կայսրութեան տարածքում ոչ միայն հայերն են «ցաւ ապրել», այլ նաեւ երկրի մուսալմանական բնակչութիւնը:
Հռոմի Պապն՝ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում անցկացուող պատարագի ժամանակ յայտարարութիւն էր արել, որտեղ Հայերի կոտորածն անուանել էր «20-րդ դարի առաջին ցեղասպանութիւն»։