Աղբիւր՝ www.yerkir.am

 

Հայաստանը ողջունում է Եւրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ ընդունուած բանաձեւը։

Ինչպէս տեղեկացնում են Հ.Հ.-ի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնից, այս մասին յայտարարել է Հ.Հ.-ի Ա.Գ.-ի նախարար Էդուարդ ‪‎նալբանդեանը։

Յայտարարութեան մէջ ասւում է. «Եւրախորհրդարանը ընդգծում է, որ դեռ 1987 թ. իր կողմից ընդունուած բանաձեւում ‪‎օսմանեան կայսրութիւնում 1915-1917 թթ. հայերի դէմ կատարուածը որակուել է որպէս ցեղասպանութիւն՝ համապատասխան Մ.Ա.Կ.-ի Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման մասին կոնուենցիայի եւ դատապարտում է դրա ժխտումը։

28 եւրոպական երկիր ներկայացնող խորհրդարանը, յարգանքի տուրք մատուցելով ‪‎ցեղասպանութեան մէկուկէս միլիոն հայ նահատակների յիշատակին, միանում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կոչ անում Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպական խորհրդին հետեւել իր օրինակին։

‪Եւրամիութեան օրէնսդիր մարմինը ցեղասպանութիւնների կանխարգելումը եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների համար պատշաճ պատիժը համարում է միջազգային հանրութեան առաջնահերթութիւն։

Բանաձեւը կարեւոր ուղերձ է ‪‎թուրքիային՝ օգտագործել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթը առերեսուելու իր պատմութեանը, ճանաչելու Հայոց ցեղասպանութիւնը եւ դրանով ճանապարհ հարթելու հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։

Այս բանաձեւի ընդունմամբ Եւրոպական խորհրդարանը եւս մէկ անգամ վերահաստատեց իր հաւատարմութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ համամարդկային արժէքներին»,- ասւում է յայտարարութեան մէջ։